Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Մեկ տարում մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել Է ավելի քան 10 հազարով


  
դիտումներ: 10398

«Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք Է սկսեր դանդաղել, որքան Էլ ցավալի Է, միևնույն ժամանակ նաև սպասելի զարգացում Է։ Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել Է ավելի քան 10 հազարով։ Սա, թերևս, արտագաղթի, մահացության, ինչպես նաև ծնելիության պակասի և այլ գործոնների հետևանքն Է։ Իսկ թե ինչ Է պատրաստվում ստեղծված իրավիճակում ձեռնարկել նորակազմ կառավարությունը, որպեսզի բնակչության թվաքանակը վերականգնվի, հայտնի չէ։ Համենայնդեպս, կառավարության ծրագրում սրա մասին չի հիշատակվում»,–գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: