Հայերեն   English   Русский  

​ԵՄ-ն Էբոլայի դեմ պայքարելու համար 1 մլրդ դոլար կհատկացնի


  
դիտումներ: 1416

ԵՄ-ն որոշել է Էբոլայի դեմ պայքարին հատկացվելիք օգնությունն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն այդ նպատակի համար 180 մլն եվրո էր հատկացրել, իսկ անդամ-երկրների ներդրումը կազմեց շուրջ 300 մլն եվրո: Բացի այդ, Եվրահանձնաժողովը նախօրեին հայտնել է ևս 24,4 մլն եվրո ԵՄ-ի բյուջեից վիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը տրամադրելու մասին:

Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%, այն փոխանցվում է շփման ճանապարհով: Հիվանդը կորցնում է իմունիտետը, բարձրանում է ջերմությունը, առաջանում գլխացավ, փսխում, ցան, փորլուծ, արտաքին ու ներքին արյունահոսություններ:

ԱՀԿ- վերջին տվյալների համաձայն, մինչ օրս Էբոլայի վիրուսով վարակման 9936 դեպք է հայտնի, որոնցից 4877-ը` մահացու ելք են ունեցել: ՄԱԿ-ի տվյալներով, հիվանդության դեմ պայքարի համար 600 մլն դոլար է պահանջվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: