Հայերեն   English   Русский  

​Նիկոլա Սարկոզին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 544

BFM TV հեռուստաընկերության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն ` Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը հնարավոր չի լինի հասնել առանց Ռուսաստանի Դաշնության և Իրանի մասնակցության: Գրում է Gazeta.ru.-ն:

«Այն անձինք, որոնք ցանկանում են Մերձավոր Արևելքում կարգավորման հասնել` գործընթացին Ռուսաստանին և Իրանին չներգրավելով, ուղղակիորեն ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Սարկոզիի խոսքերը:

Նիկոլա Սարկոզիի խոսքով` Ֆրանսիային հարկավոր է երկխոսություն վարել Մոսկվայի, Թեհրանի և Սաուդյան Արաբիայի հետ:

«Առանց այդ երկխոսության որևէ արդյունք չի լինի», - ընդգծել է նախկին նախագահը:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիայի ներկայիս կառավարությունը չափազանց մոտեցել է Մերձավոր Արևելքի սունիների ռեժիմին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները 2017թ. գարնանը տեղի կունենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: