Հայերեն   English   Русский  

Ինչու տան մատնահարդարումը չի ստացվում այնպես, ինչպես սրահում


  
դիտումներ: 3798

Սխալներ, որ կատարում ենք տանը մատները հարդարելիս

Մատնահարդարման սրահներում արվող եղունգների հարդարումը կրկնելու համար կանայք մեծ ջանքեր են թափում: Թվում է՝ գործիքները նույնն են, լաքերը նույնպես, բայց, միևնույնն է, սրահում արվածը տարբերվում է:

Եվ այսպես, մատները տանը հարդարելիս ո՞ր սխալներն ենք հաճախ կրկնում:

Որակյալ մանիկյուր անելու համար նախ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ գործիքները՝ եղունգների քլիփերզ, խարտոց, եղունգի հարթակի նուրբ մաքրման համար փայտիկ և խարտոց՝ «բաֆ» (ուղղանկյուն): Բոլոր գործիքները պետք է լինեն սուր և ստերիլ: Դրանք խորհուրդ է տրվում գնել մասնագիտացված խանութներից:

մատնահարդարում

Նախ պետք եղունգներին ձև տալ՝ խարտելով դրանք ցանկալի երկարությամբ: Կոկիկ տեսք ստանալու համար անհրաժեշտ է ճիշտ խարտոց ընտրել: Ամենօրյա օգտագործման համար հարմար են ինչպես ապակյա, այպես էլ կերամիկական խարտոցները: Առաջինները հարմար են ձև հաղորդելու, երկրորդները՝ եզրերն ընդգծելու համար: Եղունգներն անհրաժեշտ է խարտել մեկ ուղղությամբ, անկյունից՝ կենտրոն: Ի դեպ, եղունգները պետք է չոր լինեն:

Մատնահարդարում

Այնուհետև ձեռքերը 5-7 րոպե դրեք ջրով և մի քանի կաթիլ հեղուկ օճառով լցված տաշտակի մեջ, որից հետո փայտիկով տեղաշարժեք և քլիփերզով հեռացրեք մաշկը (կուտիկուլան):

Մի մոռացեք նաև ամեն անգամ լողանալուց հետո փայտիկով հետ մղել եղունգների կուլտիկուլան: Արդյունքը սպասեցնել չի տա:

Ինչ վերաբերում է եղունգների լաքապատմանը, գունավոր լաք քսելուց առաջ ուշադրություն դարձրեք, որ եղունգները չոր լինեն: Նախ պետք է քսել հիմքային նյութ, իսկ հետո բարակ շերտով՝ լաքը: 5 րոպե սպասելուց հետո կարելի է քսել երկրորդ շերտը: Իսկ հետո կարելի է չորացնող լաք քսել:

Իսկ եթե ցանկանում եք, որ մանիկյուրը երկար ձեզ ծառայի և շուտ չչորանա, ամեն անգամ մատները հարդարելուց հետո մի ալարեք և բամբակե սկավառակը թրջեք լաքահանող նյութով ու մաքրեք մանիկյուրի տարրայի վերին եզրերը: Այդպես այն լավ կփակվի, հետևաբար՝ ուշ կչորանա և անհամեմատ ավելի երկար ժամանակ կծառայի ձեզ:Картинки по запросу manikyur soxnula





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: