Հայերեն   English   Русский  

Միխայիլ ​Սահակաշվիլին հրաժարական է տվել


  
դիտումներ: 640

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը 2015թ. մայիսից զբաղեցնում է Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է իր հրաժարականի մասին: Սահակաշվիլին հայտարարել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը մինչև «լիակատար հաղթանակ» շարունակելու իր մտադրության մասին: Գրում է Rbc.ru.-ն:

«Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել: Ես չեմ հանձնվի: Ես չեմ հոգնի: Թող որ նրանք հույս չունենան և թող որ չակնկալեն, որ կազատվեն ինձանից: Ես այն զինվորն եմ, որը գնում է որքան կարող է, իսկ այնուհետև այնքան, որքան հարկավոր է», - հայտարարել է Սահակաշվիլին:

Սահակաշվիլին խոստացել է պայքարել մինչև «լիակատար հաղթանակին» հասնելը, որպեսզի Ուկրաինան ազատի կոռուպցիոն կեղտից:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրն իր հրաժարականի մասին հայտարարել էր նաև Օդեսայի մարզի ոստիկանապետ Գեորգի Լորտկիպանիձեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: