Հայերեն   English   Русский  

​Մելանիա Թրամփի ոճի էվոլյուցիան. Լուսանկարներ


  
դիտումներ: 1479

Որքան լուրջ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված և հաղթանակ գրանցած թեկնածու Դոնալդ Թրամփը տրամադրված էր նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցում, նույնքան ակտիվորեն նրա կինը` Մելանիա Թրամփը, փորձում էր առաջին կնոջ կերպարով հանդես գալ: Հիշեցնենք. որ մինչև այս պահն աշխարհում ամենասեքսուալ առաջին տիկին համարվում էր Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, մոդել Կառլա Բրունին, որի հետ ԱՄՆի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան, անկասկած կարող է մրցել:

Վերջապես Դոնալդ Թրամփի երրորդ կինը` Մելանիան, որը ժամանակին պրոֆեսիոնալ մոդել է եղել և առավել հաճախ նկարահանվել տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի շապիկների համար, չէր կարող չհայտնվել Թրամփի ուշադրության կենտրոնում, քանի որ գաղտնիք չէ, որ սկանդալային միլիարդատերը մշտապես թուլություն է ունեցել մոդելների նկատմամբ:

Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ տղամարդկանցից մեկի հետ Մելանիան ծանոթացել է Նյու Յորքում կայացած հավաքույթներից մեկի ժամանակ: Դոնալդ Թրամփն այդ հավաքույթի ընթացքում միայնակ չի եղել, սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտել միլիարդատիրոջը, որպեսզի նա մոտենա հմայիչ Մելանիային և խնդրի վերջինիս հեռախոսահամարը: Մերժում ստանալով` Թրամփն օգտվել է իր ծառայողական դիրքից: Ինչպես հայտնի է Դոնալդ Թրամփը հովանավորում է մի շարք ամսագրերի և գեղեկցության մրցույթների և հենց այդ պատճառով էլ իր բոլոր ջանքերն ու կապերն ուղղել է Մելանիայի կարիերայի աճին նպաստելուն: Վերջինս գնահատել է Թրամփի ջանքերը և մի քանի ամիս անց նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվել: Սկանդալային միլիարդատերն անգամ ռադիոյի ուղիղ եթերում սեր է խոստովանել Մելանիային:

Հիշեցնենք, որ Մելանիան ծնվել է Հարավսլավիայում և արդեն 16 տարեկան հասակում հասցրել մի շարք ամսագրերի համար նկարահանվել, որոնց թվում գերակշռում են տղամարդականց համար նախատեսված ամսագրերը:

Իսկ ամուսնությունից հետո Մելանիան սկսեց մերկ ավելի քիչ հայտնվել տեսախցիկների առաջ: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց նրան 2000-ական թթ. Sports Illustrated ամսագրի «Միսս բիկինի» անվանակարգում հաղթանակ գրանցել:

Սակայն անգամ տարիներ անց մոդելային անցյալը հիշեցրեց իր մասին` վերջերս Մելանիա Թրամփի համարձակ լուսանկարները հայտնվեցին New York Post պարբերականի առաջին էջերում: Սակայն չնայած դրան` Մելանիան վստահ է, որ հեշտությամբ կարող է ստանձնել ԱՄՆ-ի առաջին տիկնոջ դերը:

Մելանիան իր հարցազրույցներում հայտարարել է, որ իրեն համարում է Ժակլին Քեննեդիի և Մարգարետ Թետչերի ոճի հետևորդ: Դոնալդ Թրամփի 45-ամյա կինը վերջին 10 տարիների ընթացքում նորաձևության փոփոխությունների վառ արտացոլումն է:

Spletnik.ru. կայքը ներկայացնում է Մելանիա Թրամփի ոճի էվոլյուցիան: Իսկ վերջին շրջանում արված լուսանկարներին նայելով` կարելի է միանշանակորեն ասել, որ նա կարող է անգամ աշխարհի ամենանորաձև առաջին տիկիններից մեկը դառնալ:

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: