Հայերեն   English   Русский  

Ժան Կլոդ ​Յունկերը հայտարարել է եվրոպական բանակի ստեղծման անխուսափելիության մասին


  
դիտումներ: 355

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է եվրոպական բանակի ստեղծման անխուսափելիության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ամերիկացիներին մենք շատ բանով ենք պարտական, նախևառաջ այս երկիրն ու այս քաղաքը, բայց նրանք երկարաժամկետ հեռանկարով չեն անհանգստանա եվրոպացիների անվտանգության մասին: Դա մենք պետք է ինքնուրույն անենք և հենց այդ պատճառով մեզ հարկավոր է նոր ընթացք տալ եվրոպական պաշտպանական միության հարցին` ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծումը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Յունկերի խոսքերը:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` դա ապագայի երաժշտությունն է և այն լսվում է, սակայն շատ եվրոպացիներ դեռևս չեն լսում այն:

Իսկ 2016թ. հոկտեմբերին Յունկերը Եվրոպական Միության միասնական բանակի ստեղծումը երազանք էր անվանել, որը կարող է երկար ժամանակ անկատար մնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: