Հայերեն   English   Русский  

​Միլիոնատերերի թխվածքաբլիթ


  
դիտումներ: 2592

Բաղադրությունը

120 գ կարագ

60 գ շաքարավազ

240 գ ալյուր

1 ճ. գդալ կակաո

2 թ. գդալ փխրեցնող

եփած խտացրած կաթ՝ 1 բանկա:

Երեսապատման համար

150 գ սև շոկոլադ

30 գ կարագ

Պատրաստումը

Կարագը շաքարավազի հետ հարել այնքան, որ ստացվի թեթև, կրեմանման զանգված, ապա ավելացնել ալյուրն ու կակաոն և խառնել: Նախապատրաստած կաղապարի մեջ լցնել խմորը ու պատառաքաղով ծակծկել, հետո դնել սառցախցիկը 10-15 րոպե: Մինչ խմորը կսառչի, պետք է փուռը տաքացնել 180 ⁰С, ապա կաղապարը հանել ու դնել փուռը, թխել 20 րոպե: Խմորը պետք է պնդանա ու թեթևակի դարչնագույն դառնա (շատ ավելի թխել պետք չէ):

Փռից կաղապարը հանել, դնել մի կողմ, որ հովանա, ապա խտացրած կաթը հավասարաչափ տարածել թխվածքաբլիթի վրա ու կրկին դնել սառնարանն արդեն 1 ժամով:

Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել փափկած կարագը, խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի, ապա լցնել խտացրած կաթի շերտի վրա, հավասար տարածել ու կրկին դնել սառնարանը: Երբ շոկոլադը սառչի, կարելի է վայելել:






Մեկնաբանություններ - 1

Mariam     25.05.2017 Inch tvume vor ays xmorexen@ shat qaxchr kstachvi. Es kchankanai mi qani nor baxadratomser inch uxarkeiq.
Naxapes shnorhakalutyun.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: