Հայերեն   English   Русский  

​Ռուս-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի ընտրությունների քարոզչության զոհ դարձան. Պեսկով


  
դիտումներ: 598

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների շրջանակներում քարոզչության «զոհ» դարձան: Գրում է Russian.rt.com-ը:

Associated Press լրատվական գործակալության տված հարցազրույցի ընթացքում Պեսկովն ընդգծել է, որ թեև նման բան ԱՄՆ-ում տեղի է ունենում յուրաքանչյուր նախընտրական արշավի շրջանակներում, սակայն այս տարի հակառուսական լարվածությունը ուղղակիորեն աննախադեպ էր դարձել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` Կրեմլում չափազանց զարմացել են, որ Հանրապետական կուսակցությունից նախագահ ընտրված թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրանքների թիրախ դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվելու ցանկության համար:

«Դա այնքան անտրամաբանական է», - հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր արտաքին քաղաքականության հարցերում Թրամփի և Պուտինի չափազանց նման մոտեցումների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: