Հայերեն   English   Русский  

​Ռիկի Մարտինը նախապատրաստվում է իր հարսանիքին


  
դիտումներ: 467

«Էլլեն ԴեՋեներես» շոուի ժամանակ 44-ամյա երգիչ Ռիկի Մարտինը պատմել է, որ նշանվել է իր զուգընկերոջ՝ սիրիական ծագմամբ լոնդոնյան նկարիչ Ջվան Յոզեֆի հետ:

«Ես ինքս եմ առաջարկություն արել: Մոտս զարդերով լի պարկ կար: Ես ծնկի իջա, սակայն այնքան հուզված էի, որ նախատեսած հարցի փոխարեն ուղղակի ասացի՝ «Տես, թե ինչ կա ինձ մոտ»: Սարսափելի անմտություն: Բայց Ջվանը համաձայնեց: Այնուհետև արդեն ամեն ինչ ռոմանտիկ էր: Ես հարցրի, թե արդյոք նա ցանկանում է անցկացնել իր կյանքն ինձ հետ: Իսկ նա պատասխանեց՝ «Դա ի՞նչ հարց է»», - պատմել է Մարտինը:

Ի դեպ, սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները շատ արագ զարգացան: Մարտինը և Յոզեֆը ծանոթանալուց կես տարի անց արդեն միասին էին ապրում: Եվս վեց ամիս անց որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: