Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփ. աշխարհի ամենասեքսուալ առաջին տիկինը


  
դիտումներ: 9197

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երրորդ կինն է, որն արդեն հասցրել է ճանաչվել աշխարհի ամենասեքսուալ առաջին տիկինը: Մինչ այդ աշխարհի ամենասեքսուալ առաջին տիկին համարվում էր Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, մոդել Կառլա Բրունին, որի հետ ԱՄՆի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան, անկասկած կարող է մրցել:

Մելանիա Թրամփ

Սլովենուհի հայտնի մոդելն իր կարիերան սկսել է 16 տարեկան հասակում` Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության համեստ ընտանիքներից մեկում ծնված աղջնակից վերածվելով հաջողակ մոդելի և դառնալով ԱՄՆ առաջին տիկին:

18 տարեկանում նա իտալական մոդելային գործակալություններից մեկից առաջարկ ստանալով` մեկնել է Միլան, ապա Փարիզ: Մինչ Թրամփի հետ ծանոթությունը, նա վարում էր բավականին ազատ կյանք, կիսամերկ նկարահանվում հայտնի ամսագերի շապիկին և հաճախակի ժամանակ անցկացնում ամերիկյան էլիտար երեկույթներին։ 2000թ. ամսագրերից մեկը նրան շնորհել է «Միսս բիկինի» տիտղոսը: Սակայն Թրամփի հետ ամուսնությունից հետո նա փոխում է ապրելաոճը։

Հետաքրքիր է, որ Մելանյան ԱՄՆ-ում կացության իրավունք չուներ և 2001-ին է շահում Գրին քարտ ու վերջնականապես տեղափոխվում ԱՄՆ: 2006-ին Թրամփի հետ ամուսնանալուց հետո է միայն նա դառնում ԱՄՆ քաղաքացի։

Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ տղամարդկանցից մեկի հետ Մելանյան ծանոթացել է Նյու Յորքում կայացած հավաքույթներից մեկի ժամանակ: Դոնալդ Թրամփն այդ հավաքույթի ընթացքում միայնակ չի եղել, սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտել միլիարդատիրոջը, որպեսզի նա մոտենա հմայիչ Մելանյային և խնդրի վերջինիս հեռախոսահամարը: Մերժում ստանալով` Թրամփն օգտվել է իր ծառայողական դիրքից: Ինչպես հայտնի է Դոնալդ Թրամփը հովանավորում է մի շարք ամսագրերի և գեղեկցության մրցույթների և հենց այդ պատճառով էլ իր բոլոր ջանքերն ու կապերն ուղղել է Մելանյայի կարիերայի աճին նպաստելուն: Վերջինս գնահատել է Թրամփի ջանքերը և մի քանի ամիս անց նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվել: Սկանդալային միլիարդատերն անգամ ռադիոյի ուղիղ եթերում սեր է խոստովանել Մելանյային:

Մելանյա եւ Դոնալդ Թրամփերի ամուսնությունը տեղի է ունեցել 2005-ին։ Մելանյան հարսանեկան արարողությանը ներկայացել է Christian Dior նորաձեւության տան աշխարհահռչակ դիզայներ Ջոն Գալյանոյի մոդելավորած զգեստով՝ 200 000 դոլար արժողությամբ։ Հարսանիքին ներկա են եղել նաև Բլ և Հիլարի Քլինթոնները, որոնց համատեղ լուսանկարները վերջին շրջանում ողողել էին համացանցը:

Մելանյան Ու Դոնալդը համատեղ մի որդի ունեն, սակայն Բերոնը Թրամփի 5-րդ զավակն է: Մելանյան ամուսնուց փոքր է 24 տարով: Ի դեպ, նա բարձրագույն կրթություն չունի, սակայն նրա ոճն ու ճաշակը շատերի նախանձը կարող է շարժել: Մելանյան իր հարցազրույցներում հայտարարել է, որ իրեն համարում է Ժակլին Քեննեդիի և Մարգարետ Թետչերի ոճի հետևորդ: Դոնալդ Թրամփի 45-ամյա կինը վերջին 10 տարիների ընթացքում նորաձևության փոփոխությունների վառ արտացոլումն է: Նա կարող է անգամ աշխարհի ամենանորաձև առաջին տիկիններից մեկը դառնալ:

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: