Հայերեն   English   Русский  

​Էվկալիպտի բուժիչ հատկություններն ու կիրառումը բժշկության մեջ. Լուսանկարներ


  
դիտումներ: 45859

Էվկալիպտի (նիվենի) ծառի անվանումը հայտնի է գրեթե բոլորին, սակայն հենց այդ ծառը ոչ բոլորն են տեսել: Գնդաձև էվկալիպտը (լատիներեն` Eucalyptus globulus) հսկայական ծառ է` գրեթե 50 մ. բարձրությումբ (իսկ առանձին տեսակների բարձրությունը կարող է մինչև 100մ. հասնել): Էվկալիպտի եզակի առանձնահատկություններից է հողից առավելագույնս խոնավության կլանելը, որն աշխատում է որպես ջրաբերուկ և չորացնում ճահճոտ տարածքները:

Էվկալիպտը պատկանում է մրտենազգիների ընտանիքին, ունի երկնագույն, հարթ, ինչպես նաև շքեղ գնդաձև կեղև: Ծաղիկների տերևների ձևը և դասավորությունը (կախված տարիքից) տարբեր է, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ։ Ծաղիկները կանոնավոր են: Պտուղը 3-5 փեղկանի տուփիկ է։ Էվկալիպտը սուր հոտով է օժտված:

Էվկալիպտ













Էվկալիպտի տեսակները և աճելը

Էվկալիպտը տարածված է Ավստրալիայում և մոտակա կղզիներում։Այլ վայրերում այն արհեստականորեն է աճեցվել: Դրանք աճում են Հարավային Ամերիկայում, Աֆրիկայի երկրներում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նոր Զելանդիայում, Սև և Միջերկրական ծովերին ափերին, Ղրիմում, Կովկասում և Մոլդովայում: Հայտնի է էվկալիպտի 700 տեսակ, որոնց թվում` գնդաձև, սև, սրտաձև, բազմերանգ և այլն:

Էվկալիպտ











Էվկալիպտի բուժիչ հատկությունները

Էվկալիպտի եթերային յուղը ուժեղ միջոց է մի շարք հիվանդությունների դեմ: Յուղից բացի տերևներում առկա է նաև ֆիտոնցիդների բավական մեծ քանակ, աղաղանյութ և խեժանյութ, որոնք ևս դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Նման բաղադրությունը պայմանավորում է էվկալիպտի կիրառման լայն շրջանակ ինչպես ժողովրդական, այնպես էլ պաշտոնական բժշկության մեջ:

Էվկալիպտ

Այն կիրառվում է շնչառական օրգանների հիվանդությունների բուժման համար` որպես հակամանրէային, խորխաբեր և հանգստացնող միջոց: Էվկալիպտի հիմքով դեղամիջոցներով բուժում են ինչպես սովորական սուր շնչառական վիրուսային վարակը, այնպես էլ բարդ նշիկաբորբը, տոնզիլիտը, բրոնխիտը, թոքաբորբը և տուբերկուլյոզը: Էվկալիպտը հաջողությամբ օգտագործվում է նաև պաթոգեն միկրոօրգանիզմների և ստաֆիլոկոկների, ստրեպտոկոկների դեմ պայքարում: Այն կարող է նաև տենդի ժամանակ օգտգարծվել: Էվկալիպտի հիմքով դեղամիջոցները բակտերիցիդ, հականեխիչ և ախտահանիչ ազդեցության շնորհիվ կիրառվում են նաև գինեկոլոգիական հիվանդությունների (ադնեկսիտ, էնդոմետրիոզ), երիկամների և միզուղիների բորբոքային գործընթացների, խոցերի բուժման ժամանակ:

Էվկալիպտ

Այդ հատկություններից բացի էվկալիպտի տերևների հիմքով դեղամիջոցները օժտված են իմունոմոդելավորող հատկությունով, դրանք ամրադնդում են օրգանիզմի բնական պաշտպանությունը և պայքարում վիրուսների (հերպես, ֆուրունկուլյոզ, գրիպ) դեմ: Ժողովրդական բժշկության մեջ կիրառում են աղիքային մակաբույժների դեմ պայքարելու նպատակով:

Իսկ էվկալիպտի պարունակությամբ քսուքները լավ միջոց են արթրիտի, արթրոզի, օստեոխոնդրոզի և հոդերի ու մկանային համակարգի այլ հիվանդությունների դեմ պայքարում: Բացի այդ, էվկալիպտն անփոխարինելի է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման համար: Էվկալիպտի եթերային յուղը կարող է կանխել վարակն անգամ համաճարակի պայմաններում:

Էվկալիպտ










Հակացուցումներ

Էվկալիպտի հիմքով դեղամիջոցների կիրառումը հակացուցված է դրա բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայության դեպքում և մինչև մեկ տարեկան հասակում: 1-3 տարեկան երեխաներին Էվկալիպտի հիմքով դեղամիջոցներ կարելի է օգատգործել միայն բժշկի նշանակելու և նրա հսկողության ներքո գտնվելու դեպքում:

Նման դեպքեր հազվադեպ են տեղի ունենում, սակայն առաջին անգամ էվկալիպտի կիրառման դեպքում հարկավոր է չափազանց զգույցշ լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: