Հայերեն   English   Русский  

Հայաստանում առկա է սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն


  
դիտումներ: 673

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում ընթացիկ տարվա նոյեմբերին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա նշեց, որ տարածաշրջանի երկրներում , մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում դիտվում է նմանատիպ վիճակ:

Հայաստանում ներկայումս առկա է սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո մանկական հաստատությունների ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդության օդակաթիլային փոխանցմամբ:

Հանրապետությունում այսօր առկա են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարոցիչներ՝ ռինովիրուսներ, ադենովիրուսներ: H1N1 տեսակի գրիպի տարածում ներկայումս Հայաստանում չկա:

«Շատ են լինում դեպքեր, երբ տան բոլոր անդամները վարակվում են գրիպով: Դա հիմնականում հիգիենիայի կանոնները չպահելու արդյունք է, երբ օգտվում են նույն սրբիչից կամ համբուրում են երեխային՝ջերմությւոնը ստուգելու համար»,- ասաց Արտավազդ Վանյանը:

Նա ընդգծեց, որ գրիպով հիվանդներին մեկուսացնել, որպեսզի համաճարակը չտարածվի:

Պարոն Վանյանը հորդորեց գործատուներին թույլ չտալ իրենց աշխատողներին ներկայանալ աշխատանքի հիվանդ վիճակում, քանի որ դա կարող էնպաստել համաճարակի տարածմանը: Նույնն է վերաբերում նաև դպրոցներին և մանկապարտեզներին. «Թեթև նախանշանների դեպքում երեխային չպետք է տանեն դպրոց կամ մանկապարտեզ. մեծ ռիսկի է ենթարկվում ոչ միայն այդ, այլև մյուս երեխաների առողջությունը»,- ասաց նա:

Բարդություններից խուսափելու նպատակով մասնագետը խորհուրդ տվեց անհապաղ դիմել բժշկական օգնության, տարեց անձինք , ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, հատկապես՝ մանկահասակ, հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում, անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածքները և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: