Հայերեն   English   Русский  

​Միշել Օբամայի մոդելյերը բոյկոտ է հայտարարել Մելանիա Թրամփին


  
դիտումներ: 480

Մոդելյեր Սոֆի Տելեն, որը համագործակցում է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշելի հետ, հրաժարվել է աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիայի հետ: Տարածված հաղորդագրության համաձայն՝ այդ մասին բաց նամակ Տելեն հրապարակել է թվիթերյան իր էջում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես հագուստ չեմ ստեղծի կամ որևէ կերպ չեմ համագործակցի ԱՄՆ-ի հաջորդ առաջին տիկնոջ հետ: Ռասիզմի, սեքսիզմի և այլատյացության հռետորությունը, որը սանձազերծել է նրա ամուսինը նախագահական քարոզարշավի շրջանակներում, չի համապատասխանում այն արժեքներին, որոնցով մենք առաջնորդվում ենք կյանքում», - գրել է մոդելյերը:

Բացի այդ նա իր գործընկերներին կոչ է արել հետևել իր օրինակին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տանը կայացել է Միշել Օբամայի և Մելանիա Թրամփի հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: