Հայերեն   English   Русский  

Հայազգի անվանի ըմբիշը միաձայն ընտրվել է ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ


  
դիտումներ: 281

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ՌԴ-ի օլիմպիական կոմիտեի շենքում անցկացվեց ըմբշամարտի ՌԴ-ի ֆեդերացիայի հաշվետու-վերընտրական համաժողովն, որի աշխատանքներին մասնկցեցին ՌԴ-ի 71 տարածաշրջանների 132 պատգամավորներ:

Դրան հրավիրվել էին ու մասնակցեցին նաև ՌԴ-ի պետդումայի պատգամավորներ, օլիմպիական եռակի չեմպիոններ՝ Ալեքսանդր Կարելինը, Բուվայսար Սայտիևը, Արթուր Թայմազովը: Համաժողովը ֆեդերացիայի 2016 թ կատարած աշխատանքը գնահատեց բավարար և նոր ժամկետներում ՌԴ-ի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց կրկին Միխայիլ Մամիաշվիլուն:

Առաջին անգամ ըմբշամարտի ՌԴ ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվեց հայազգի աշխարհահռչակ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2000թ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի (2002թ և 2005թ) ու Եվրոպայի (2000թ և 2006թ) կրկնակի չեմպիոն, ՌԴ-ի 6-ակի (1998-2000թթ, 2002թ, 2004թ, 2006թ) չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ (2000թ), 2012 թ սեպտեմբերից Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, 2013-ի սեպտեմբերից մարզի օրենսդիր ժողովի 5-րդ գումարման պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Դոնի Ռոստովում ծնված 37-ամյա Վարդերես Սամուրղաշևը: Հայազգի անվանի ըմբիշը Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Պատվո (2001թ) և «Բարեկամության» (2006թ) շքանշաններով: Սամուրղաշևը բարձրագույն կրթություն ունի երեք՝ «Իրավագիտություն», «Մաքսային գործ» ու «Ֆիզիկական կուլտուրայի ևսպորտ» մասնագիտությունների գծով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: