Հայերեն   English   Русский  

​Աշխարհի թիվ մեկ մթերքն՝ընդդեմ սրտի կաթվածի, հիպերտոնիայի, ինսուլտի և խոլեստերինի


  
դիտումներ: 5941

Եթե փնտրում եք աշխարհի ամենաօգտակար սննդամթերքը, ապա այս տեղեկությունը ձեզ հաստատ կհետաքրքրի:

Խորհուրդ ենք տալիս արմավ (խուրմա) ուտել: Դրա օգտակար հատկություններով հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ կաթվածները, խոլեստերինը, գերճնշումը և այլն:

Մեծ քանակությամբ սնուցիչների շնորհիվ արմավը մի ակնթարթում բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը:

Ահա մի քանի փաստ, թե ինչու սննդակարգում պետք է պարտադիր արմավ ներառել ու ինչու է այն այդքան օգտակար:

Արմավի առողջարար ազդեցությունները

  • 1.Արմավը հարուստ է երկաթով

Արմավը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչը օգտակար է հատկապես սակավարյունությամբ (անեմիա) տառապողների, ինչպես նաև հղի կանանց ու երեխաների համար: Օրական բավական է ուտել 100 գրամ արմավ և օրգանիզմը 1,9 մգ. երկաթով կհարստանա:

Դա կազմում է օրգանիզմի համար անհրաժեշտ երկաթի օրական չափաբաժնի 11%-ը: Բացի այս, արմավը բարենպաստ ազդեցություն է ունենում արյան կարմիր գնդիկների վրա՝ խթանելով թթվածնի հոսքը արյան միջով:

  • 2.Կանխում է փորլուծությունը

Արմավը մեծ քանակությամբ կալիում է պարունակում: Կալիումը կարևոր հանքային նյութ է, որը կանխում է փորլուծությունը՝ մաքրելով ստամոքսն ու որովայնը և բարենպաստ պայմաններ է ստեղծում ավելի օգտակար մանրէների համար:

  • 3.Փորկապություն

Արմավի շնորհիվ կարելի է հանգստացնել թե՛ փորլուծությունը, թե՛ փորկապությունը: Այդ է պատճառը, որ այն գիշերը թողնում են ջրի մեջ, իսկ առավոտյան խմում՝ մարսողությունը լավացնելու համար:

  • 4.Վերահսկում է մարմնի քաշը

Եթե ցանկանում եք կանխել ճարպակալումը, դատարկ ստամքոսին արմավ կերեք: Արմավը կվերահսկի ձեր քաշը, քանի որ դրա մեջ խոլեստերին չկա: Սակայն պետք է հիշել, որ արմավը հարուստ է շաքարով, հետևաբար, զգույշ եղեք օգտագործելիս:

  • 5.Կարգավորում է խոլեստերինը

Անառողջ խոլեստերինը կարգավորելու հարցում ևս օգնության դիմեք արմավին, քանի որ այն մաքրում է արյան անոթները և կանխում արյան մակարդուկների առաջացումը:

  • 6.Ամրացնում է սիրտը

Գիշերը թրջեք արմավը: Առավոտյան նախ քամեք, հետո հանեք սերմերը: Կարող եք կամ ուտել կամ բլենդերով հարել սերմերը:

  • 7.Կարգավորում է արյան ճնշումը

Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է շատ արմավ ուտեն, քանի որ այն հարուստ է կալիումով և չունի նատրիում: Մասնավորապես՝ 5-6 հատ արմավը պարունակում է մոտ 80 մգ. մագնեզիում՝ հանքային նյութ, որը տարածվում է արյան անոթներով ու բարելավում արյան հոսքը: 370 գրամ մագնեզիումը նվազեցնում է արյան ճնշումը:

  • 8.Կանխում է կաթվածը

Ինչպես արդեն նշեցինք, արմավը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը կարգավորում է նյարդային համակարգը և կանխում կաթվածները: Հետևաբար, եթե օրական 400 մգ. արմավ ուտեք, անհանգստանալու կարիք չեք ունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: