Հայերեն   English   Русский  

Forbes. Ամերիկահայերի մայրաքաղաք Գլենդելը


  
դիտումներ: 803

Լոս Անջելեսի հյուսիսային արվարձանում տեղակայված Գլենդել քաղաքը սկսել է զարգանալ 1920-ականներին` որպես սպիտակամորթ, միջին խավի մարդկանց քաղաք:

Այստեղ առաջին ներգաղթյալներից էին նաև հայերը: Այս մասին գրում է Ֆորբս ամսագրի ամերիկյան տարբերակի թղթակից Սքոթ Բեյերը` անդրադառնալով կալիֆոռնիական քաղաքի պատմությանը:

Խոսելով հայերի մասին` նաև գրում է, որ Գլենդելի բնակչության մեկ քառորդը հայեր են:

«1915 թվականին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունից հետո փախստական հայերն ապաստանեցին հարևան ասիական երկներում, շատերն էլ բնակություն հաստատեցին Կալիֆոռնիայում, մասնավորապես` Գլենդելում, որը հայկական-ամերիկյան մայրաքաղաք է:

Հայկականությունն ամենուր է`ռեստորաններում, սրճարաններում, եկեղեցիներում,որոնցից շատերը գործում են հայերենով»,-գրում է Բեյերը:

Գլենդել այցելած լրագրողը նկատում է, որ Գլենդելը ամերիկյան ամենաբազմամշակութային ու հանդուրժողական քաղաքներից է, որտեղ ապրում են իրանցիներ, մեքսիկներ, կորեացիններ, ֆիլիպինցիներ, լիբանանցիներ ու սալվադորցիներ:

Ըստ վիճակագրության` Գլենդելը ամերիկյան 100 միջին մեծության քաղաքներից ամենաանվտանգն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: