Հայերեն   English   Русский  

Ալեքսանա վրվան համալիրում հնագետները 6,5 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ են պեղել


  
դիտումներ: 532

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա վրվան համալիրում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են 6.5 հազար տարվա վաղեմություն ունեցող մարդու ատամ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանն ասել է, որ Ալեքսանա վրվանում պեղումներն իրականացրել են հայ-լեհական արշավախմբի անդամները:

Լևոն ԵպիսկոպոսյանԼ. Եպիսկոպոսյանի խոսքով` հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 տարվա վաղեմություն ունեն, իսկ դա այն ժամանակաշրջանն է,երբ ժամանակակից մարդն ապրել է նեանդերթալյան մարդու հետ:

«Անցած տարի պեղումների արդյունքում Ալեքսանա վրվանից հնագետները հայտնաբերել են մարդու ատամ, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանին: Հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ ատամը 6,5 հազար տարվա վաղեմություն ունի և պատկանել է մեր նախնիներին: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է գենետիկական շարունակականության փաստի մասին»,-ասել է արշավախմբի ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: