Հայերեն   English   Русский  

​ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է Թրամփի երդմնակալությունից հետո բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ


  
դիտումներ: 553

Ռուսական իշխանություններն ակնկալում են, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցով կբարելավվեն Միացյալ Նահանգների 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդնակալության արարողությունից հետո:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, նման կարծիք հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հույս ունենք», - պատասխանել է Բոգդանովը լրագրողների հնչեցրած համապատասխան հարցին:

Նա նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի խմբի հետ շփումները նոր են միայն սկսվում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սիրիական հակամարտության կարգավորման համար ուղիներ փնտրելիս հարկավոր է Ռուսաստանի հետ համագործակցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: