Հայերեն   English   Русский  

Հովիկ Հովեյանը պարգևատրվել է Գրիգոր Նարեկացի հուշամեդալով


  
դիտումներ: 1946

«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը բոլորեց իր 60-ամյա հոբելյանը:

Դեկտեմբերի 1-ին, Կոմիտասիանվանկամերայիներաժշտությանտանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո և հեղինակի նորերս հրատարակված «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:

Երեկույթի սկզբում ցուցադրվեց տեսանյութ Հովիկ Հովեյանի անձնական արխիվից, որտեղ բանաստեղծն ինքը պատմում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենանվիրական հատվածի՝ մանկության մասին, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր՝ գրող Վաչագան Հովհաննիսյանի և այն մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում: Տեսանյութի երկրորդ մասում ներկայացված էին կարծիքներ Հովիկ Հովեյանի մասին՝ տարիների հեռվից մեզ հասնող խոսքեր. Գևորգ Էմին, Մարո Մարգարյան…

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Ազգայինմշակութայինժառանգությանպահպանմանևհանրահռչակմանգործումունեցածնշանակալիավանդիհամարբանաստեղծ,թարգմանիչ, ՀովհաննեսՇարամբեյանիանվանժողովրդականստեղծագործու­թյանկենտրոնի տնօրենՀովիկՀովեյանըպարգևատրվեցՀՀ մշակույթի նախարարության ԳրիգորՆարեկացի հուշամեդալով:

Հեղինակի և նրա անցած ուղղու մասին խոսեցին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:

Ներկայացվեց Հ. Հովեյանի բանաստեղծությունների նորերս հրատարակված՝ «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուն:

Ռուսերենով թարգմանվել և ժողովածուում են զետեղվելբանաստեղծություններ Հովեյանի՝«Վրիպածջրհեղեղ», «Անժամանակություն» գրքերից ևանտիպստեղծագործություններ:

Հոբելենական երեկոյի ընթացքում հնչեցին Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ:

Երաժշտական կատարումներով հանդես եկան.

«Հովեր» պետական կամերային երգչախումբը

«Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը

«Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը

Հանդիսույթը վարեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: