Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին և Ռիհանան միասին ՄԻԱՎ-ի անալիզ են հանձնել. Լուսանկարներ


  
դիտումներ: 643

Արքայազն Հարին և Ռիհանան բարեգործական առաքելությամբ Բարբադոսում են գտնվում

Կարիբյան լողավազանի երկրներում թագավորական շրջագայության 11-րդ օրը արքայազն Հարին ծանոթացել է աշխարհահռչակ երգչուհի Ռիհանայի հետ: Երգչուհին և Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամը մասնակցել են պետության անկախության 50-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա վրա: Գրում է Spletnik.ru.-ն:

Արքայազն Հարին և Ռիհանան միասին հրապարակայնորեն ՄԻԱՎ-ի անալիզ են հանձնել և պատասխանել հատուկ անկետայի համապատասխան հարցերին:

Արքայազն Հարիի համար սա ընթացիկ տարում երկրորդ նման միջացառումն էր, քանի որ նա տարվա սկզբին Լոնդոնում ևս ներկա էր գտնվել նմանատիպ արարողության:

Արքայական ընտանիքի ներկայացուցիչն ու երգչուհին սեփական օրինակով ցույց են տվել, թե որքան պարզ է ախտորոշման կարգը, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր բնակիչներին, քանի որ նրանց մոտ վարակվելու խնդիրը շատ սուր է դրված:

Принц Гарри и Рианна вместе сдали кровь на анализ на ВИЧ

Рианна и принц Гарри

Рианна и принц Гарри

Рианна

Рианна

Рианна и принц Гарри





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: