Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին


  
դիտումներ: 340

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 8-րդ կմ-ում բախվել են «VAZ 2109» մակնիշի 34 DP 903 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դ. 1967 թ. ծնված) և «Ford Transit» մակնիշի 517 OP 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1988 թ. ծնված) ավտոմեքենաները:

Փրկարարները Գ.Դ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին բուժօգնություն. վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: