Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը


  
դիտումներ: 229

Դեկտեմբերի 8-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելու է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թվականի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի Հանրապետությունը հունա-հռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:

Հայաստանի Հանրապետությունը ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: