Ամանորյա ուտեստ
Պատրաստումը
Սկզբում պետք է ձվածեղ պատրաստել: Այսպես. մանրացրած սոխի վրա ավելացնել կտրատած սունկն ու տապակել: Ձուն հարել, ավելացնել կտրատած կանաչին, ալյուրը, սունկը սոխի հետ, լավ խառնել ու լցնել թավայի մեջ: Երկու կողմից ձվածեղը կարմրացնել:
Խոզի մսից երկար կտոր առանձնացնել, ծեծել, համեմել աղ ու պղպեղով ու ձվածեղը դնել վրան, ռուլետ փաթաթել, ամրացնել փայտիկով: Ապա ռուլետը թաթախել ալյուրի, ձվի ու պաքսիմատի մեջ, տապակել ֆրիտյուրում 10 րոպե: Իսկ հետո վերջնականապես եփն ավարտին հասցնելու համար նախապես փայլաթիթեղով ծածկել ու դնել ջեռոցը 15-20 րոպե:
Պատրաստի ռուլետը շերտերով կտրտել. ստացվում են «կոճղիկներ»: Վրան կտրատած կանաչի լցնել ու մատուցել:
Նույնը կարելի է տավարի կամ հավի մսով անել:
Բարի ախորժակ: