Հայերեն   English   Русский  

​Ձմռանը մարմնի մաշկի խնամքի 10 կանոններ. Լուսանկարներ


  
դիտումներ: 5754

Թեև շատերը գիտակցում են, որ ձմռանը մաշկի խնամքը պետք է կանոնավորված լինի, սակայն մոռանում են, որ հարկավոր է ոչ միայն դեմքի խնամքն ապահովել, այլ նաև ձեռքերի և մարմնի: Մարմնի խնամքի պարագաները պետք է նույնքան զգուշությամբ ընտրել` ելնելով մաշկի տեսակից, հիգենիկ և խնամքի սովորույթներից, շրջակա միջավայրի արտաքին գործոններից և այլն: NIVEA Body լաբորատորիայի փորձագետ Յենս Տրոյը պատմել է, թե ինչպես կարելի է կանոնավորել մաշկի խնամքը ձմռանը: Գրում է Msn.com-ը:

Զգուշորեն խնամել մարմնի մաշկը

Ձմռանը մարմնի խնամքի համար խորհուրդ է տրվում խնամքի լրացուցիչ բաղադրիչներ պարունակող միջոցներ ընտրել, քանի որ մեր մաշկը ցուրտ եղանակին այսպես, թե այնպես տուժում է խոնավության բացակայության և ցրտի ազդեցության պատճառով: Ցնցուղի գելերը ընտրելիս նախապատվություն տվեք շի ծառի, արգանի և նշի յուղեր պարունակող գելերին: Գելերի բաղադրության մեջ կարող են նաև հալվե, պանտենոլ, А և Е վիտամիններ պարունակվել: Այս բաղադրիչները կապահովեն մաշկի լրացուցիչ խնամքը:

Չմոռանալ պաշտապնության մասին

Ձմռանը ցրտի ազեցության և ջերմաստիճանի հաճախակի նվազումների պատճառով տաք շենքերից դուրս գալուց հետո մարմնի մաշկը կարող է վնասվել, ճաքճքվել: Շատերը կարող են սեփական մաշկի վրա փոքրիկ ճեղքվածքներ և կարմրություն նկատել: Մարմնի մաշկի պաշտպանությունը ագրեսիվ ցածր ջերմաստիճանի ազդեցությունից ապահովելու նպատակով պետք է ուշադրություն դարձնել մեղր և մեղրամոմ պարունակող բնական բաղադրիչներին, որոնք փափկեցնող, սնուցող և հակաբորբոքիչ հատկություններով են օժտված: Դրանք կարող են վերականգնել մաշկի փափկությունն ու էլաստիկությունը:

մաշկի խնամք











Կանոնավորել խոնավացումն ու սնուցումը

Խոնավացնող և սնուցող միջոցները ցանկալի է գիշերը օգտագործել, որպեսզի հետո ստիպված չլինեք տանից դուրս գալ: Նման քսուքները և լոսյոնները հաճախ 24 ժամ են գործում, այդիսկ պատճառով ձեր մաշկն այդ ընթացքում փափուկ և խնամված կմնա:

Իսկ եթե նախընտրում եք խոնավացնող և սնուցող միջոցները առավոտյան քսել, անհրաժեշտ է սպասել, որպեսզի քսուքն ամբողջովին ներծծվի: Հակառակ դեպքում դրանց բաղադրության մեջ առկա ջրային բաղադրիչները կարող են մաշկի սառեցում և պերիֆերիկ անոթների ձղաձգության հանգեցնել:

մաշկի խնամք











Խնամքի այլըտնտրանքային տարբերակ ընտրել

Որպեսզի չանհանգստանաք այն մասին, թե արդյոք խնամքի միջոցը ներծծվել է, կարելի է լվացվող կոնդիցիոներ փորձել, որը քսում եք մաքուր խոնավ մաշկին, իսկ այնուհետև լվացվում: Ձմռան համար այդ միջոցն անփոխարինելի է, քանի որ այն օգտագործելուց հետո չպետք է սպասել, որպեսզի այն ներծծվի, քանի որ բոլոր բաղադրիչներն ապահովում են մաշկի սնուցումն ու խոնավացումը: Սկսում են գործել ջրի հետ շփումից անմիջապես հետո:

Հիշել վիտամինների մասին

Ձմռանը մի շարք գործոններ հանգեցնում են ավիտամինոզի, որը սննդակարգի փոփոխությունն է (մեր ճաշացուցակից սկսում են բացակայել մի շարք օգտակար մրգեր և բանջարեղեններ, որոնք հարուստ են վիտամիններով) և լուսավոր օրվա շարունակության կրճատվում է և նվազում արևի ակտիվությունը: Այդ բացակայությունը լրացնելու համար խորհուրդ է տրվում А վիտամիններով հարուստ լոլիկ, դդում, գազար և Е վիտամինի աղբյուր հանդիսացող ձու և պանիր օգտագործել: Հենց այս խմբի վիտամիններն են առանձնահատուկ կարևոր մաշկի համար:

Ուշադիր լինել հագուստի ընտրության հարցում

Երբ ջերմաստիճանը նվազում է 0-ից ցածր 10-20 աստիճանով, շատերը պատրաստ են ամեն տեսակի հագուստ կրել, որպեսզին չմրսեն, սակայն կարևոր է հիշել, որ սինթետիկ գործվածքները կարող են բացասական ազդեցություն ունենալ մաշկի վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում բնական գործվածքներից հագուստ ընտրել` կաշմիր, բուրդ, որոնք թույլ կտան մաշկին շնչել:

մաշկի խնամք










Հետևել ջրային հաշվեկշռին

Մաշկի չորությունը ձմռանն ամենատարածված խնդիրներից մեկն է: Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ գործոններ ազդում են մաշկի խոնավության և պաշտպանիչ շերտի հաստության վրա: Դրանք վատ եղանակային պայմաններն են` ձյուն, քամի, ցուրտ, ջերմաստիճանի կտրուկ անկում և այլն, ինչպես նաև տաքացվող շինությունների չոր օդը: Եթե դուք բախվել եք մաշկի չորության խնդրի հետ, ապա պետք է խոնավության պակասը ոչ միայն դրսից լրացնել, այլ նաև ներսից` շատ ջուր խմեք և հետո միայն խոնավացնող միջոցներ օգտագործեք, օդը խոնավեցնող սարք տեղադրեք:

մաշկի խնամք









Պայքարել թեփոտման դեմ

Թեփոտումը բջիջների վերակագնման բնական գործընթաց է, որի ընթացքում մաշկի վերին շերտի մահացած մասնիկները հեռանում են: Սովորական պայմաններում այն ձեզ համար աննկատ է լինում, սակայն հաճախ ձմռան ընթացքում մաշկի թեփոտումը կարող է չափազանց ինտենսիվ տեղի ունենալ: Թեփոտումից ազատվելու համար խորհուրդ է տրվում ճիլոպ և նուրբ սքրաբ օգտագործել:

Հիշեք, որ պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է մաշկը ինտենսիվ խոնավացնել և փորձել կարգավորել օրգանիզմի ջրային հաշվեկշիռը:

Ջերմացնող ներքնազգեստ կրել

Ցրտաշունչ ձմռան պայմաններում ջերմացնող ներքնազգեստ կրելը ևս լավ տարբերակ է: Այն ոչ միայն հաճախ թույլ է տալիս պահպանել առողջությունը, այլ նաև նվազեցնում է մաշկի վրա ջերմաստիճանի հաճախակի անկումների բացակական ազդեցությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: