Հայերեն   English   Русский  

Ինչ են նշանակում կրեմների վրայի BB, CC, DD և PP նշումները


  
դիտումներ: 7657

Այսօր խանութներում հարթեցնող ու խոնավեցնող կրեմների հարյուրավոր տեսակներ են առաջարկում, որոնցից յուրաքանչյուրի վրա տարբեր նշաններ կան, օրինակ՝ BB, CC, DD և այն:

Եվ այսպես, ի՞նչ են դրանք նշանակում և ո՞րն է հարմար Ձեր մաշկին:

BB կրեմներ

BB կրեմներ

BB հապավումը նշանակում է beauty balm՝ «բյութի բալզամ» կամ «քողարկող բալզամ»:

BB կրեմի առանձնահատկությունները

լավ խոնավեցնում է

հարմար է յուրաքանչյուր տիպի մաշկի համար

չորացնում է բորբոքված հատվածները

հարթեցնում է դեմքի տոնը

ծածկում է դեմքի ցանը

հեռացնում է ավելորդ պիգմենտացիան

լավ հիմք է հանդիսանում դիմահարդարման համար

պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից

Այնուհանդերձ, չնայած բոլոր այս առավելություններին, BB կրեմը չի կարող փոխարինել Ձեր հիմնական խոնավեցնող կրեմին, այդ պատճառով խորհուրդ չի տրվում լիովին հրաժարվել մաշկի խնամքի մյուս նյութերից՝ հօգուտ այս կրեմի:

CC կրեմներ

BB և CC կրեմների հիմնական տարբերությունն այն է, որ առաջինները տոնային կրեմների բարելավված տեսակներն են, իսկ CC կրեմները կորեկտորներ են՝ մգեցնող էֆեկտով:

CC կրեմների գլխավոր խնդիրը մաշկի գույնի ուղղումն է:

CC կրեմների մյուս առանձնահատկություններն են

պայքարում է մաշկի դեղնության կամ կարմրության դեմ

ավելի թեթև է

լույսը ցրող հատուկ մասնիկներ ունի, որոնք մաշկին թարմություն են հաղորդում:

CC կրեմները հարմար չեն յուղոտ կամ խնդիրներով մաշկի համար:

DD կրեմներ

DD հապավումն առաջացել է daily defence՝ ամենօրյա պաշտպանություն արտահայտությունից: Այս միջոցների հիմնական նպատակը մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից՝արտանետումներից, արևի ճառագայթներից, թունավոր նյութերից պաշտպանելն է:

Այն չի կարելի չարաշահել, քանի որ կարող է խցանել ծակոտիները

հարմար է ծերացող մաշկի համար

թափանցիկ կրեմ է, այդ պատճառով չի կարող փոխարինել տոնային կրեմին

EE կրեմներ

EE հապավումը նշանակում է հավելյալ շերտազատում (extra еxfoliation): EE կոսմետիկական միջոցների առանձնահատկությունները

հեռացնում է մաշկի մահացած բջիջները

պաշտպանում է արևի ճառագայթներից

խոնավեցնում է

դեմքի մաշկին փայլ է հաղորդում

պայքարում է բորբոքման դեմ

EE կրեմները խորհուրդ չի տրվում հաճախ օգտագործել, ինչպես նաև խորհուրդ չի տրվում զգայուն և նուրբ մաշկ ունեցողներին:

PP կրեմներ

Pink рerfect (վարդագույն կատարելություն) կրեմները մեզանում ավելի հայտնի են որպես դիմահարդարման հիմք:

Կրեմի սիլիկոնե մասնիկները լցնում են մաշկի անհարթությունները, հարթեցնում կնճիռները, սպիները և ծակոտիները: Ինչ գույն էլ ունենա կրեմը, մաշկի վրա այն անգույն և աննկատ է մնում:

Այն հարմար է բոլոր տիպի մաշկերի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: