Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփն Անդրեա Բոչելիին կհրավիրի ելույթ ունենալ իր երդմնակալության արարողության ընթացքում


  
դիտումներ: 416

ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է իտալացի երգիչ Անդրեա Բոչելիին հրավիրել ելույթ ունենալ իր երդմնակալության արարողության ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է The New York Post պարբերականը` հղում անելով իր աղբյուրին, Թրամփը մտադիր է անձամբ հրավիրել երգչին:

«Թրամփը վաղուց է ծանոթ Բոչելիի հետ, նա ցանկանում է վերջինիս խնդրել ելույթ ունենալ իր երդմնակալության արարողության ընթացքում: Պլանը կայանում է նրանում, որպեսզի երդմանակալության արարողության ընթացքում ելույթներ հնչեն, որոնք մեծ նշանակություն ունեն Թրամփի համար, իսկ նա Բոչելիի վաղեմի և մեծ երկրպագուն է», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 2017թ. հունվարի 17-ին տեղի կունենա, որից հետո միայն Թրամփի վարչակազմը կսկսի իր աշխատանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: