Հայերեն   English   Русский  

Հանցագործը, տգետը, մաֆիոզը պետք է տեղ չունենա ԱԺ-ում, ինչպես նաեւ՝ ճղճիմ եւ նենգ պատվերներ կատարողը, պատգամավորին հայհոյող փողոցի խուլիգանը նույնպես չպետք է կարողանա մուտք գործել ԱԺ.Ռուբեն Հակոբյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 894

Հարգելի լրագրողներ, անկեղծորեն ողջունում եմ ձեր միասնականությունը՝ բոյկոտով ձեր գործընկերոջը սատարելու ակցիան:

Երեւի ես էլ, որպես լրագրող, չուզենալով հանդերձ, /ինչպես ձեզանից շատերը/, միանայի այդ նախաձեռնությանը՝ ոլորտի ստորագրության պատիվն ու միասնականությունը պահելու համար: Բայց եթե ձեզնից շատերի համար բայկոտը գործընկերոջը սատարելու ակցիա էր, ապա նախաձեռնողների համար /նրանց նույնպես հրավիրել էի/, բոյկոտը այդ միջադեպի իրական պատկերը, եղելությունը հրապարակայնացնելուց եւ հրապարակավ միասին քննարկելուց խուսափելու միջոց էր: Ինչեւէ՝ ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հանցագործը, տգետը, մաֆիոզը եւ պառլամենտական մշակույթի հետ կապ չունեցող որեւէ մեկը պետք է տեղ չունենա ԱԺ-ում, ինչպես նաեւ՝ ճղճիմ եւ նենգ պատվերներ կատարողը, տգետը, պատգամավորին հայհոյող փողոցի խուլիգանը նույնպես չպետք է կարողանա մուտք գործել ԱԺ պատերից ներս:

Մնացեք միասնական եւ խաղաղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: