Հայերեն   English   Русский  

Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Նախագահին


  
դիտումներ: 765

Հոկտեմբերի 29-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ղրղզստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Սահակյանն (նստավայրը` Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Ատամբաևին:

Ողջունելով և հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` Նախագահ Ատամբաևը խնդրեց փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին: Ղրղզստանի Նախագահը կարևորեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը, ինչի մասին նա առիթ է ունեցել զրուցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս Մինսկում կայացած հանդիպման ժամանակ: Նա հույս հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության և այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի կապերը նոր որակ ձեռք կբերեն:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ դեսպան Սահակյանը նշեց, որ ինքը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ղրղզական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի աշխուժացման նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: