Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամը, ի նշան բողոքի, այրել է իր ավտոմեքենան


  
դիտումներ: 31258

Ադրբեջանի Գախի շրջանում առաջին խմբի հաշմանդամ Բախթիյար Բայրամովը, ի նշան բողոքի, այրել է իր անձնական ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ Բայրամովն այդ քայլը բացատրել է նրանով, որ չի կարողացել վճարել երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը:

«Ճանապարհային ոստիկանությունը 400 մանաթի տուգանք է գրել. ես չեմ կարող նման գումար վճարել: Ես Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ եմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, ավտոմեքենան իմ միակ հույսն էր: Տուգանքի հետ կապված գործը հասել էր մինչև Գախի շրջանային դատարան: Այնտեղ պարզվել է, որ նախորդ տուգանքին ավելացել է ևս 240 մանաթ: Նոյեմբերի 8-ին դատարանը որոշում էր կայացրել տուգանքը փոխարինել հանրային աշխատանքով, սակայն որոշումը չի իրականացվել»,- նշել է Բայրամովը:

Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Բախթիյար Բայրամովը հայտնել է, որ այդ ամենին ի պատասխան՝ ինքն այրել է իր ավտոմեքենան: Գախի շրջանի իրավապահ մարմինները պատահարի առնչությամբ վերաբերմունք չեն հայտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: