Հայերեն   English   Русский  

​Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն


  
դիտումներ: 203

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը, անկասկած, 2016-ին իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում:

Սպորտային մարմնամարզության լավագույն ներկայացուցիչներից մեկն այս անգամ նշանակալից հաջողության է հասել Գերմանիայի ակումբային թիմերի բունդեսլիգայի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Վահագն Դավթյանը «Ստրաուբենհարդտ» ակումբի կազմում հռչակվել է բունդեսլիգայի չեմպիոն: Նա 15,25 միավոր է արձանագրել օղակների վրա վարժությունում, որը լավագույն արդյունքն է առաջնությունում:

Վահագն Դավթյանի թիմը պարգևատրվել է պատվավոր գավաթով, իսկ մարմնամարզիկները՝ ոսկե մեդալով:

Հայ մարմնամարզիկը նշում է, որ պարտավորեցնող էր իր մասնակցությունը նման կարևոր ստուգատեսում: Վահագնը շատ ուրախ է, որ կարողացավ պատվով ներկայանալ և իր վարպետությունը ցուցադրել արտասահմանյան ակումբի կազմում:

Այս տարի առանձնակի վերելքով ու վստահ մրցելույթներով աչքի ընկած հայ մարմնամարզիկը Եվրոպայի առաջնությունում և աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ մյուս միջազգային հեղինակավոր մրցաշարերում ճանաչվել է հաղթող:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: