Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետի ասածը Գեղարքունիքի մարզպետի համար՝ հե՞չ. Ա. Բախշյան


  
դիտումներ: 4193

Գեղարքունիք մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնատարի 65 տարին լրացել է 2 տարի առաջ, սակայն նա շարունակում է պաշտոնավարել մինչև դպրոցի տնօրենի մրցույթի օրը, որը նշանակված է դեկտեմբերի 28-ին: Մրցույթի մասնակիցներն արդեն 4-ն են, որոնցից մեկն էլ գործող տնօրենի եղբայրն է՝ Նավասարդյան Խաժակը՝ Սևանի թ. 3 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ:

«Բոլորս լավ ենք հիշում դպրոցների ղեկավարման ժառանգականության դեմ ՀՀ վարչապետի հանձնարարականը, որը, փաստորեն, այս դեպքում զանց է առնվում: Առանց մարզպետի հետ համաձայնեցնելու տնօրենի եղբայրը չէր ներկայացնի իր գործերը հանձնաժողովին: Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզպետը համարձակվում է շրջանցել վարչապետի հանձնարարակա՞նը, առյուծի սիրտ է կերե՞լ: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետը պետք է տեր կանգնի իր հանձնարարականին»,-գրում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: