Հայերեն   English   Русский  

«ՉԻ». Հայտնի լեզվաբանը ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից 30 միլիոն դրամ է պահանջում


  
դիտումներ: 400

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է:

Ի դեպ՝ այս ամիսների ընթացքում տիկին Մեյթիխանյանը տարբեր հարթակներից խոսել է ամուսնու դաժան սպանության մասին՝ անընդհատ ընդգծելով, որ մեղավորները 6-ն են: ՀՔԾ-ն էլ ի սկզբանե որոշել է քննությունը տանել «6-ի վարկածով»; Արդյունքում՝ մեղադրանք է առաջադրվել 5-ին, որոնցից երեքի ծնողներն ու փաստաբանները պնդում են՝ նրանք առնչություն չունեն այդ օրվա ողբերգական իրադարձությունների հետ:

Հավելենք նաեւ, որ տիկին Մեյթիխանյանն իր ասուլիսներում եւ հարցազրույցներում չի անդրադարձել այն հանգամանքին, որ բացի քրեական գործից նյութական փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու (կամ արդեն ներկայացրել է) դատարան:

Մեզ հայտնի չէ, թե խոսքն ինչ հատուցման մասին է՝ բարոյակա՞ն, նյութակա՞ն, թե երկուսը միասին, բայց հայտնի է դրա չափը՝ 30 միլիոն ՀՀ դրամ:

Նկատենք, որ սա աննախադեպ մեծ թիվ է նման կարգի հայցերի մասով: «ՉԻ»-ին չի հաջողվել զրուցել Մեյթիխանյանի փաստաբանի հետ՝ հասկանալու, թե ինչ հայցի մասին է խոսքը եւ ինչպես է հիմնավորված պահանջը հայցում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: