Հայերեն   English   Русский  

Ամանորյա հեքիաթային գիշերը` միայնակ տարեցների հետ. «Շիրակ կենտրոն»


  
դիտումներ: 518

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան քառորդ դար անց, շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում:

Նրանցից շատերի հիմնական ապրուստի միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում, թերսնվածությունը դարձել է սովորական երևույթ:

Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում: Նրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում:

Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևելու է մինչև հունվարի 1-ի լուսաբաց՝ ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային և զարդարված սրահում:

Կամավորների աջակցությամբ միայնակ 70 տարեցներ կուղեկցվեն միջոցառման վայրը: Ամանօրյա տոնակատարության ընթացքում նրանք ճոխ սեղանների շուրջ կհյուրասիրվեն, կերգեն, կպարեն, Ձմեռ պապի և Ձյունանուշիկի մասնակությամբ միասին կշնորհավորեն նոր տարին, ապա լուսաբացին կուղեկցվեն իրենց կացարանները:Անշուշտ այն հիշարժան կլինի միայնակ տարեցների համար:

Ամանորյա միջոցառման ծախսերը նվազագույնը կազմում է 500 000 դրամ, ևս 250 000 դրամ սննդամթերքի պարկեր պատրաստելու և բաժանելու համար:

Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:

Հարգելի բարեկամներ եթե ցանկանում եք աջակցել միջոցառման կայացմանը, ապա կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք ամանորի գիշերը անցկացնելու միայնակ և անօթևան տարեցների հետ :

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7

Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA

USA $– 2472601614240020

AMD - 2472601614240000

EUR - 2472603273480000

Shirak Centre NGO





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: