Հայերեն   English   Русский  

WEF. Հայաստանը աշխարհում 4-րդն է ամենաշատ բնակչություն կորցրած երկրների թվում


  
դիտումներ: 8026

Pew հետազոտական կենտրոնը, օգտագործելով ՄԱԿ-­ի 2015 թվականի տվյալները, արտագաղթի վերաբերյալ հետազոտություն է կատարել: Արդյունքները վկայում են այն մասին, որ աշխարհի 9 պետություններ կորցրել են իրենց բնակչության առնվազն մեկ­-հինգերորդը:

Նշենք, որ այդ երկրների ցուցակում հայտնվել է նաև Հայաստանը:

2015­-ի տվյալներով` Հայաստանում ծնվածների մեկ-քառորդը (940 հզ.)ապրում է Հայաստանից դուրս:

Արտագաղթի նման ցուցանիշներով Հայաստանը հայտնվել է չորրորդ հորիզոնականում:

Առաջինը Բոսնիա­-Հերցոգովիան է, որտեղ ծնվածների 1/3-ն ապրում է արտերկրում, ալբանացիների ու Ջամայկացիների 28%­ը ևս լքել են իրենց հայրենի տունը:

Ղազախստանը, Սիրիան, Տրինիդադ և Տոբագոն, Մակեդոնիան և Պորտուգալիան կորցրել են բնակչության մեկ-հինգերորդը:

Հետազոտությունից մանրամասներ է հայտնում World Economic Forum շվեյցարական ոչ պետական կազմակերպությունը, որն անդրադառնում է աշխարհի առջև ծառացած խնդիրներին:

Վերջում ասվում է, որ վերջին 15 տարիներին միջազգային արտագաղթը շարունակում է արագ աճել ամբողջ աշխարհում` հասնելով 244 միլիոնի (2015 թ.):

2010 թվականին այդ թիվը 173 միլիոն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: