Հայերեն   English   Русский  

Դեսպան Անդրեյ Կառլովի գործով ձերբակալվածների թիվն ավելացել է


  
դիտումներ: 297

Թուրքիայի Անկարա, Իզմիր և Այդըն նահանգներում ձերբակալվել է 13 մարդ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը մասնակցության կասկածանքով: Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստատեսությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին վեց մարդու ձերբակալման մասին:

Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեի բացման ժամանակ: Մարդասպանը մի քանի անգամ կրակել է Կառլովի մեջքին, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները մահացու են եղել:

Ոստիկանական գործողության արդյուքնում մարդասպանը՝ 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվել է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պատահարն ահաբեկչություն է անվանել: ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: