Հայերեն   English   Русский  

Պետության պարտականությունները կրկին դրվեցին քաղաքացիների վրա. Աղասի Ենոքյան


  
դիտումներ: 1046

Վերջին մի քանի տարվա ընթացքում բանակցություններ չեն ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում:

Այսօր տեղի ունեցած Քննարկման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Բանակցությունների ընթացքում ոչ թե փորձում են հիմնախնդիրը լուծել, այլ բռնությունների մակարդակը պահել ընդունելիի սահմանի վրա, պահպանել ստատուս քվոն: Դրանից բացի ոչինչ չի ստացվում: Ստատուս քվոն վերջին տարիների ընթացքում մի քնաի անգամ խախտվել է»,- ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ համանախագահներին հաջողվում է բռնությունների քանակը պահել ավելի ցածր մակարդակի վրա:

Պարոն Իսկանդարյանը չի տեսնում որևէ հեռանկար, որ ղարաբաղյան համակարտությունը կարող է հասնել կարգավորման և կողմերը նույնպես սա հասկանում:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ բանակցություններ չկային արդեն 2015 թվականի ընթացքում:

Նա գտնում է, որ պետք է դասեր քաղել ապրիլյան պատերազմից և հետևություններ անել:

«Առաջին դասերից մեկն այն է, որ մենք ունենք խնդիրներ և մենք պետք է լուծենք դրանք: Պետք է կարողանանք զարկ տալ ռազմաարդյունաբերությանը: Առաջին գծում ունեինք խնդիրներ, հիմա դրանց մի մասը լուծված է: Պետք է հասկանանք, որ բանակում կոռուպցիոն գործընթացներն անթույլատրելի են, բայց եթե մեղավորներին չպատժենք, ապա մենք առաջ չենք քայլի»,-ասաց նա:

Երկրորդ դասը պետք է քաղեն միջազգային հանրությունը և հակառակորդը, միջնոդները՝ հայ ազգը պատրաստ է կանգնել մինչև վերջ:

«Մեր տղաները հերոսությամբ ապացուցեցին, որ արցախյան հիմնախնդիրըը չունի ռազմական լուծում: Հայկական կողմերը չեն պատրաստվում գնալ զիջումների»,-ասաց նա:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատեց՝ Ապրիլյան պատերազմը սթափեցրեց կողմերին, հիշեցրեց, որ խնդիրը լուծված չէ, պատերազմը չի ավարտվել, իշխանությունները կարծես թե հետևություններ արեցին. «Հույս ունեմ, որ հիմա տանկերում վառելիք կա, մարտկոցները շուկաներում չեն վաճառվում Կարծես հետևություններ կային, բայց դրանք միշտ չէ, որ ճիշտ էին: Խոսքը վերաբերում է 1000 դրամների օրենքին: Պետության պարտաականությունները կրկին դրվեցին քաղաքացիների վրա»,-ասաց նա:

Նա նկատեց, որ 2016-ին մահաբեր սպառազինություններ ինտենսիվ ներհոսք եղավ տարածաշրջան, Ադրբեջանն օգտագործեց զենքեր, որոնք մինչ այսօր կարծես թե արգելված էին նորմատիվ առումով:

«Ադրբեջանը կիրառեց զենքեր, որոնք մինչև հիմա արգելված էին: Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է խորանալ, անընդհատ տաբուներ են հանվում»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: