Հայերեն   English   Русский  

​Թռչնամսով լցոնված լոլիկներ


  
դիտումներ: 592

Բաղադրիչները

10 հատ լոլիկ

50 գ մայոնեզ

250 գ թռչնամիս

100 գ կոշտ պանիր

աղ ու սև պղպեղ:

Պատրաստումը

Լոլիկի գլխիկները կտրել՝ ինչպես տոլմայի համար ենք անում, միջուկը գդալով հանել ու համեմել:

Հավը համեմունքներով տապակել, ապա եփած միսը մանր կտորներով կտրատել, դրանցով լոլիկը լցոնել, ապա պանիրը քերել, խառնել մայոնեզի հետ ու ստացված զանգվածով լոլիկի վերին հատվածը «զմռսել»:

Լցոնած բանջարեղենը դնել 2000 աստիճան տաքացված ջեռոցը 15 րոպեով: Մատուցել ցանկացած խավարտի հետ կամ որպես առանձին ուտեստ:

Համեղ է թե՛ տաք և թե՛ սառը վիճակում:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: