Հայերեն   English   Русский  

Հայտնի հաղորդումը, որից հետո, ըստ լուրերի, Պետրոս Ղազարյանին ազատել են աշխատանքից (տեսանյութ)


  
դիտումներ: 1821

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Այս խոսակցությունների հիմքը, թերեւս Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում դերասան Սերգեյ Դանիելյանի հյուրընկալությունն էր, որի ընթացքում խոսվում էր Դանիելյանի նախաձեռնած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության մասին: Հիշեցնենք, որ այդ հաղորդումն ավելի ուշ հեռացվեց հեռուստաընկերության յութուբյան ալիքից եւ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հեռուստաընկերությունում զայրացած են Պետրոս Ղազարյանի վրա եւ արդեն նրան փոխարինող են գտել (Հ1-ից հեռացած հաղորդավար Նվեր Մնացականյանը):

Այսօր «Ժամանակ» թերթը, շարունակելով թեման, գրել է, որ «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի ազատումը բավական ուշագրավ շերտեր ունի։

«Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, եւ հարց է բարձրացվել, թե ինչու է դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել։ Պետրոս Ղազարյանը հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել։ Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ Սերգեյ Դանիելյանին հյուր կանչելը համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ՝ Վլադիմիր Հակոբյանի հետ։ Առերեսումից հետո որոշվել է, որ Պետրոս Ղազարյանը չպետք է շարունակի աշխատանքը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: