Հայերեն   English   Русский  

Կբարելավվի գործարար միջավայրը. կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը


  
դիտումներ: 527

Կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու

հնարավորությունը, կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը:

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե

Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:

միջավայրի բարելավմանը:

Նախարարի խոսքով՝ առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել են հանցակազմի հատկանիշները: «Գործնականում այդ հասկացությունները առաջացնում էին մի շարք խնդիրներ և բավականին դժվար էր լինում ապացուցել , թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարն ընդգծեց, որ այս կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝ գործող երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: