Հայերեն   English   Русский  

Հայ բասկետբոլիստների ելույթ են ունենում ԱՄՆ-ում


  
դիտումներ: 313

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում: Այս մասին հայտնում է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան:

«Հորնեթս Դելեվր»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանը, «Բիրհամփթո» թիմի հետ խաղում պարտություն կրեց 66-85 հաշվով: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 9 րոպե և վաստակեց 7 միավոր: 12 հանդիպումից հետո, «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 6 –րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելս»-ը սեփական հարկի տակ հաղթականի հասավ «Նորթ Վեստերն Նազարեն Քրուսադերս»- ի նկատմամբ , հաղթելով 87-61 հաշվով: Արկադի Մկրտիչյանը (Իդահո Վենդելս) խաղադաշտում անցկացրեց 12 րոպե, և վաստակեց 4 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում են 4-րդ տեղը :

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»- ը շարունակում է իր հաղթարշավը, այս անգամ հաղթելով «Քալ Փոլի» ակումբին 81-55 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը (Կալիֆորնիա Գոլդեն Բիարս) խաղադաշտում անցկացրեց 1 րոպե: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը գտնվում է 4-րդ հորիզոնականում:

«Գլենդել ՍՍ»-ը պարտվեց «Կոմտոն»-ին 84-94 հաշվով: Ջեկ Կարապետյանը (Գլենդել ՍՍ) մասնակցեց ամբողջ հանդիպմանը և վաստակեց 15 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 80-59 հաշվով հաղթեց «Նորթ Ֆլորիդա» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 7 միավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: