Հայերեն   English   Русский  

Եթե վիրահատություններ չլինեն, առողջացում չի լինի. Արմեն Ամիրյան


  
դիտումներ: 4296

Մշակույթի նախարարությունում նույնպես կրճատումներ տեղի կունենան:

Այս տեղեկությունը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հաստատեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա նշեց, որ 20 տոկոս կրճատում տեղի կունենա: Գործընթացում կներառվեն բոլոր բաժինները:

«Համակարգը երբեմն ուռճացված է լինում: Բնական է` ժամանակի ընթացքում լինում են նման բաներ: Մենք հիմա փորձում ենք հարմարեցնել որդեգրած այն քաղաքականությանը, որը իրականացնելու ենք 2017 թվականին: Տեսնում ենք, որ աշխատակազմը մի փոքր ավելի է, քան պահանջվում է: Ցավով եմ ասում, որովհետև մարդկային ճակատագրերի հետ է կապված, բայց, միևնույն ժամանակ, եթե վիրահատություններ չլինեն, ապա առողջացում չի լինի»,- ասաց Ամիրյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ընտրություններ են առջևում և կրճատումները դժգոհությունների տեղիք կտան, նախարար ասաց. «Հիմա ընտրություննե՞րն են կարևոր, թե՞ոլորտի առողջացումը»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: