Հայերեն   English   Русский  

Հովհաննես Գեորգիյան. Սոչիի երկնքում զոհված երգիչը համերգներով շրջել էր աշխարհով մեկ


  
դիտումներ: 633

Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թվում է Ալեքսանդրովի անվան Անսամբլի արտիստ, «Օպերայի ուրվական» մյուզիքլի աստղ Հովհաննես Գեորգիյանը: Այդ մասին գրում է Rusarminfo-ն:

Հովհաննես Գեորգիյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 9-ին Լուգանսկում: Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ էր, սակայն մեծ սեր էր տածում վոկալային մշակույթի և բեմի նկատմամբ: 1994 թվականին Հովհաննեսը ավարտեց Ս. Ս. Պրոկոֆևի անվան Դոնեցկի Պետական երաժշտական ակադեմիան: Այնուհետև տեղափոխվեց Մոսկվա և սկսեց աշխատել տարբեր թատրոններում: Ապագա կնոջ՝ Տատյանայի հետ Հովհաննեսը ծանոթացավ մոսկովյան «Սերենադ» անսամբլում: Հովհաննեսը աշխատել է նաև «Նոր օպերա»-ում, երկար տարիներ է եղել է Ստանիսլավսկու անվան Մոսկվայի Երաժշտական Ակադեմիական թատրոնի մենակատար:

Վերջին տարիներին Գեորգիյանը երգում էր «օպերայի ուրվական»-ում՝ համերգներով շրջելով բազմաթիվ երկրներով: Մեծ տաղանդի համար օպերայի սիրահարները նրան նույնիսկ «ռուս Պավարոտտի» են անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: