Հայերեն   English   Русский  

Հիվանդանոցներում հաճախ պետպատվերները վաղ են ավարտվում. նախարարը չհերքեց


  
դիտումներ: 237

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ամփոփեց տարին:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի սուր ինֆարկտից գրանցված մահերի թիվը շուրջ 500-ով նվազել է: Փրկվել է 1371 մարդու կյանք: Պետպատվերի շրջանակներում իրականացվել է 3.126 սրտի վիրահատություն, որից 167-ը՝ երեխաներ:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին պետպատվերի շրջանակներում արձանագրվել է հիվանդանոցային բուժօգնության 321.580 դեպք, որից 86,5 հազարը՝ 0-18 ռարեկան երեխաներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն էլ առողջ ապրելակերպի ռազմավարության իրագործումն է, ինչը սահմանում է կենսակերպի այն սկզբունքենրն ու չափանիշները, որոնք ժամանակի ընթացքում պետք է ուղղորդեն բնակչությանը դեպի ճիշտ ապրելակերպ:

2016 թվականին ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը հարուցել է 316 վարչական վարույթ, որից 64-ը՝ դիմուն-բողոքների հիմքով: Արդյուքնում իկիրառվել է 13 մլն 300 հազար ՀՀ դրամի տուգանք, ՀՀ պետական բյուջե վճարվել է 6 մլն 250 հազար դրամ:

Անդրադառնալով պետական պատվերով բժշկական օգնության ծրագրին, Լևոն Ալթունյանը նշեց, որ բյուջեից հատկացվող միջոցները պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվեն: Առողջապահական համակարգի արդյունավետությունը և ծառայությունների որակը բարձրացնելու համար առաջիկա 2 տարում նախատեսվում է իրականացնել փուլային քայլեր, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, մատուցվող բժշկական ծառայությունների գների վերանայում: Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով 12 դժվարամատչելի ծառայությունների գները 30-ով կրճատվել են:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ նախարարը չհերքեց, որ հիվանդանոցներում հաճախ պետպատվերները վաղ են ավարտվում. « Այո´, նման երևույթ կա: Գաղտնիք չէ, որ դա սահմանափակ է:Այն կարող է վերջանալ մեկ կամ երկու ամիս ավելի վաղ, ինչը և պատահում է։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Մեծ Բրիտանիայում պետպատվերով հիվանդները սպասում են իրենց վիրահատություններին 2, 3 և ավելի տարիներ, մեզ մոտ խոսքը գնում է 2-3 ամսի մասին»,- ասաց Լևոն Ալթունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: