Հայերեն   English   Русский  

​Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի. Լևոն Ալթունյան


  
դիտումներ: 366

Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի:

Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նախարարն արդեն հանձնարարել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

«Առողջապահության նախարարությունն է թելադրում խաղի կանոնները, և չի թույլատրվում խախտել այդ կանոնները: Եթե տուգանքները բավական չեն՝ հարցը կքրեականացվի»,- նշեց Լևոն Ալթունյանը:

Այն հարցին էլ, թե՝ չեք կարծում, որ ներկրողին պետք է տուգանել, ոչ թե՝ վաճառողին, նախարարը պատասխանեց. «Կաշառքի ժամանակ քրեականացվում է և՛ կաշառք վերցնողի, և՛տվողի արարքը։ Չի կարող՝ բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը ու միայն օրինական ներմուծված դեղորայք վերցնել»։

Անդրադառնալով անդրադառնալով մոր և մանկան մահացությունների դեպքերին, նախարարը նշեցքայլեր են ձեռնարկում դրանց դեմ պայքարելու համար.«Դեպքերը կանխելու համար որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Հանրապետության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարվելու է թրեյնինգներ անցկացնել, թեստավորել բոլոր գինեկոլոգներին, հարցազրույց վերցնել և տալ աշխատելու երաշխիք։ Ցավոք, երաշխիք չստացած բժիշկների՝ աշխատանքը շարունակելու վրա ազդելու լծակներ նախարարությունը չունի»,-ասաց պարոն Ալթունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: