Հայերեն   English   Русский  

​Համեղ և վտանգավոր. 5 ամանորյա ճաշատեսակ, որ կարող է փչացնել տոնը


  
դիտումներ: 4598

Աղցաններ

Մասնագետները զգուշացնում են, որ գիշերը սեղանին մնացած աղցանը առավոտյան արդեն ուտել չի կարելի: Հայերը սիրում են ամանորյա սեղաններին դնել բազմատեսակ, համեղ և մեծ քանակությամբ մթերքներ, որպեսզի տոնին հաջորդող օրերին ևս օգտագործեն, սակայն մասնագետները շարունակում են զգուշացնել, որ նախապես պատրաստված ուտեստը կարող է շատ վտանգավոր լինել: Մասնավորապես՝ մայոնեզ պարունակող ամանորյա աղցանները 12 ժամից ավելի սեղանին թողնել չի կարելի: Օրինակ՝ մայոնեզ պարունակող հայտնի մայրաքաղաքային աղցանը կարելի է սառնարանում պահել մինչև 12 ժամ:

Թունավորում պահածոյացված սմբուկից

Պահածոներ

Շատ ճաշատեսակներ պարունակում են մարինացված մթերքներ՝ ոլոռ, անանաս և այլն: Քանի որ պահածոյացված մթերքների պահպանման ժամկետը երկար է, դրանք ավելի շուտ են գնվում: Արդեն բացված մետաղական տարաներով պահածոները մի քանի ժամից ավելի պահել չի կարելի, քանի որ մետաղը սկսում է օքսիդանալ և թունավորել սնունդը: Ավելացած ոլոռը կարելի է պահպանել մաքուր ապակյա տարայի մեջ և ամուր փակել կափարիչը՝ պահելով սառնարանում մինչև երեք օր: Նույնը վերաբերում է նաև տնական պահածոներին:

Կտրատած մսամթերք

Картинки по запросу мясная тарелка

Իհարկե, հարմար է ափսեներում դասավորել նախուտեստը և սպասել ժամը 12-ին, սակայն հատկապես կտրատած երշիկի և ֆիլեի թաց մակերեսին սենյակային ջերմաստիճանի պայմաններում սկսում են բազմանալ մանրէները, որոնք կարող են սննդային թունավորում առաջացնել: Նույնը վերաբերում է նաև մսամթերքին և փափուկ պանիրներին:

տորթ

Տորթեր և կրեմով թխվածքներ

Նախապես գնված կամ պատրաստված հրուշակեղենը նույնպես հաջորդ օրը կարող է վտանգավոր լինել: Սերուցքով և թթվասերային կրեմով պատրաստված տորթերի ու թխվածքաբլիթների պահպանման նվազագույն ժամկետն ընդամենը 6 ժամ է, եփված և կաթնաշոռային կրեմինը՝ մինչև 18 ժամ, յոգուրտայինները՝ 36, իսկ սպիտակուցային կրեմը պահպանվում է 72 ժամից ոչ ավելի:

Մանդարին

Մանդարին

Մանդարինն իհարկե վտանգավոր չէ, սակայն վտանգավոր կարող է լինել դրա մեծ քանակությամբ օգտագործումը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել օրական 3 միջին մանդարինից ոչ ավելի: Վտանգավոր հետևանքներից են այրոցը և մաշկային ցանը, հատկապես եթե կա ալերգիկ նախատրամադրվածություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: