Հայերեն   English   Русский  

Հայկական կողմը 3 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է


  
դիտումներ: 838

Արդբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման հետևանքով հայկական կողմի 3 զոհերի մասին տեղեկությունը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Չինարի գյուղից հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր և մեկ սպա

Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:

Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: