Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական կողմը ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ է թողել մեզ մոտ. Հ. Մելիք-Շահնազարյան


  
դիտումներ: 4671

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն։ Այս անգամ չեն կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։ Իրենց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ։

Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն և բաց տեքստով ասեն, որ հենց Ադրբեջանն է ամեն ինչ անում բանակցային գործընթացը տապալելու ու մշտական լարավածություն պահելու համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Ա. Հովհաննիսյանը հաղորդել էր՝ այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Հայկական կողմն ունի 3 զոհ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: