Հայերեն   English   Русский  

Վասիլի Իվանչուկը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն


  
դիտումներ: 152

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

15 տուրից հետո երեք շախմատիստ` Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մագնուս Կարլսենը վաստակեցին 11-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վասիլի Իվանչուկը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ Մագնուս Կարլսենը արժանացավ բրոնզե մեդալի:

Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցեց 9.5 միավոր և գրավեց 9-րդ հորիզոնականը, Հրանտ Մելքումյանը 9 միավորով հայտնվեց 18-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը գրավեց 39-րդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին և 30-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: