Հայերեն   English   Русский  

Հրանտ Մելիք-Շահնազարյան.Ադրբեջանի հետ շփվելու ընդամենը մեկ միջոց կա՝ զենքը


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 1711

Տավուշի մարզի բոլոր դիրքերում եղել եմ։ Որոշներում մի քանի անգամ։

Վստահ կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մենք ամենալավ կահավորված և անվտանգ հենակետերն ունենք։ Իսկ ընդհանուր դիրքը միանշանակ գերակայող է թշնամու նկատմամբ։ Հետևաբար, պետք է եզրակացնել, որ շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այդտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ անելուն։ Թշնամին այժմ ետ է շպրտվել մեծ կորուստներով։ Իմ տեղեկություններով, իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Ավելի ճիշտ՝ միայն մեկ բան է նշանակում. որ Ադրբեջանի հետ շփվելու ընդամենը մեկ միջոց կա՝ զենքը։ Իսկ խաղաղության մասին բոլոր այլ տիպի երազանքները սին են ու դատարկ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: